Հայաստան է ժամանել լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, ով մեր երկրում է ներդրումային մեծ ծրագրերով

Հայաստան է ժամանել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, ով մեր երկրում է մեծ ծրագրերով՝ այդ թվում ներդրումային: Գագիկ Ծառուկյանի հրավերով Անելկայի հետ միասին այցելել ենք Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոն, որտեղ սեպտեմբերից բնակվում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, քանզի Անելկան մեծ ցանկություն էր հայտնել արցախահայ բալիկներին հանդիպելու և նվերներ հանձնելու: Արցախցի մեր հայրենակիցներին այցը պատահական չէր. խորհուրդն ու համոզմունքը մեկն է՝ կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն ունեն ջերմության և ուշադրության կարիք, որը երբեք չպետք է պակասի:
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Ժամանակակից երաժշտությունը էլիտար ժանր է, սակայն պ. Ծառուկյանն ունի ժողովրդական վեկտոր, որը ամփոփում է եւ էլիտարը, եւ ժողովրդականը մեկ տանիքի ...
Մարգարիտ Ռուխկյան

Ընթացիկ ծրագրեր