Սոցիալական

 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին և ստեղծման առաջին իսկ օրվանից իր ուշադրության առանցքում է պահում հանրության ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Հիմնադրամը գործունեության 15 տարիների ընթացքում  լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր է իրականացրել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում:  Հատկապես  Հայաստանի սահմանամերձ շրջանների հանդեպ աջակցությունը հիմնադրամի համար մշտապես եղել է առաջնահերթ, իսկ այնտեղ առկա բազմաթիվ խնդիրների լուծումը՝ ժամանակի հրամայական.  Օր.՝ գնդակոծությունների հետևանքով վնասված բազմաթիվ տների նորոգում ու տանիքածածկում, ջրատար խողովակների տեղադրում, գյուղտեխնիկայի նվիրատվություն սահմանամերձ բոլոր համայնքներին և ոչ միայն: 2012 թվականի հունիսին Տավուշի մարզի սահմանապահ բոլոր գյուղերում անցկացված անվճար առողջապահական ակցիան ամենասպասվածներից էր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքների հարյուրավոր բնակիչներ  օրեր շարունակ ոչ միայն հետազոտվելու և բուժզննում անցնելու հնարավորություն ստացան, այլև ուղեգրվեցին մայրաքաղաք  անվճար բուժում ստանալու և վիրահատվելու նպատակով: Հիմնադրամի ուշադրությունից անմասն չեն մնացել նաև հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաները: Կարևոր համարելով հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաների համար՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ գրենական պիտույքներ ու մարզական զանազան պարագաներ է նվիրաբերել սահմանամերձ համայնքների դպրոցներին ու մանկապարտեզներին:

  • Գյուղատնտեսություն

«Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում նաև մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը: Տևական ժամանակ է, որ  հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում:

Խոշորագույններից մեկը մեքենատրակտորային կայանների ստեղծումն էր հանրապետության 10-ը մարզերում: Մեկնարկը տրվեց 2012 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, այցելելով Վանաձորի ՉԻՆՎԱՆ գործարան, հայտարարեց, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ հնարավոր ամենասեղմ ժամկետներում հանրապետության բոլոր մարզերը կունենան ժամանակակից սարքավորումներով համալրված մեքենատրակտորային կայաններ, որոնք հավասարապես կծառայեն մեր ազգաբնակչությանը:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից կարճ ժամանակ հետո Սովետական միության ժամանակաշրջանից մնացած հնամաշ տեխնիկային փոխարինեցին ժամանակակից ու բարձրորակ հարյուրավոր տրակտորներ ու գյուղսարքավորումներ, որոնք, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, կիրառվող գների մինչև 50 տոկոսի չափով ծառայում են բոլոր գյուղացիներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

Հիմնադրամը տարիներ շարունակ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում նաև Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործներին: Յուրաքանչյուր տարի շուկայականից անհամեմատ էժան գնով հատկացվող բարձրորակ պարարտանյութը, դեղորայքն ու դիզվառելիքը դարձել են իսկական փրկություն հազարավոր հողագործների համար, իսկ փորձառու մասնագետների անվճար խորհրդատվությունը՝ ճշգրիտ ուղեցույց բազում անորոշ հարցերին:

Ընդառաջ գնալով բազմաթիվ գյուղացիների խնդրանքին՝  հիմնադրամը վերջին տարիներին նաև խաղողի այգիների համար անհրաժեշտ բետոնե հենասյուներ է հատկացնում հարյուրավոր խաղողագործների, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել խաղողի բերքը, այլև նոր այգիներ հիմնել՝ ավելացնելով գյուղացիների եկամուտն ու հոգալով տարվա ապրուստը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդլայնելով գյուղատնտեսության ոլորտին ուղղվող աջակցությունը, վերջին մի քանի տարիներին զգալի միջոցներ է հատկացրել հանրապետության երկու տասնյակից ավելի համայնքներում հակակարկտային կայաններ տեղադրելու նպատակով: 2013 թվականի գարնանը, երբ անսպասելիորեն տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ հասցրեց Արմավիրի մարզում, Գագիկ Ծառուկյանն առաջինն էր, ով շտապեց հանդիպել կարկուտից տուժած գյուղացիներին և հայտարարեց, որ ինքնարժեքով հատկացված ավելի քան 200 միլիոն դրամի արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարը խաղողագործներն այլևս ստիպված չեն լինելու վճարել:

Դրան զուգահեռ Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց նաև ամենասեղմ ժամկետներում հակակարկտային կայաններ տեղադրել Արմավիրի մարզի՝  առավել մեծ վնասներ կրած Հացիկ, Բամբակաշատ, Նոր Արտագերս,Արմավիր և Մրգաշատ գյուղերում: Հանձնարարությունը կյանքի կոչվեց սպասվածից էլ շուտ.  2 շաբաթ անց նշված բոլոր համանքներում հակակարկտային կայաններ տեղադրվեցին, որոնց գործարկման արարողությանը մասնակցեց նաև Գագիկ Ծառուկյանը:

Մշտապես ուշադրության առանցքում պահելով գյուղացուն մտահոգող խնդիրները՝ հիմնադրամը, ընդառաջ գնալով բազմաթիվ բնակիչների խնդրանքներին, տևական ժամանակ մեծ քանակությամբ կարտոֆիլի և ցորենի սերմացու, ինչպես նաև տուկի թել է տրամադրել հանրապետության տարբեր համայնքներում բնակվող հազարավոր գյուղացիների՝ կիսելով նրանց դժվարին հոգսն ու հնարավորություն ընձեռելով  վաստակելու տարվա ապրուստը:

  • Առողջապահություն

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գործունեության առաջին իսկ տարիներից մեծ կարևորություն է տվել մեր բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին: Հաջողությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերից մեկը  հանրապետության ամբողջ տարածքում տարիներ շարունակ անցկացված  անվճար առողջապահական ակցիան է: Քաղաքամայր Երևանում և Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիմնադրամի աջակցությամբ տևական ժամանակ հնարավորություն են ունեցել վերականգնելու  ամենաթանկը՝ առողջությունը: 

Անվճար բուժզննումից մինչև խորհրդատվություն և ոչ միայն. առողջական առավել  լուրջ  խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ  ուղեգրվել են քաղաքամայր Երևան, որտեղ Էրեբունի բժշկական կենտրոնի լավագույն մասնագետների օգնությամբ կարողացել են լիարժեք բուժում ստանալ,  իսկ հարկ եղած դեպքում՝ նաև անվճար վիրահատվել:  Հիմնադրամի ուշադրությունից չեն վրիպել նաև քաղաքամայր Երևանի բնակիչները:

Տարիներ շարունակ անվճար առողջապահական ակցիա է անցկացվել քաղաքի բոլոր վարչական շրջանների բնակիչների համար, որոնց գերակշիռ մասը  հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողացել է վերականգնել կորցրած առողջությունը:  Ինչպես հանրապետության բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում տեսողական խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ մի քանի տարի շարունակ համապատասխան ախտորոշում ստանալուց հետո անվճար օպտիկական ակնոցներ են ստացել:

  • ԳՅՈՒՄՐԻ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին: Հանրապետության 2-րդ քաղաքի՝ Գյումրու վերածնունդն ու զարգացումը մշտապես եղել և մնում է հիմնադրամի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Անցած տարիների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Գյումրիում լուծում են ստացել առաջնահերթ նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ:

Հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն ու երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցիների սոցիալական դժվարին պայմանները՝  միայն 2013-2014 թվականներին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը 105 միլիոն դրամ է հատկացրել ժամանակավոր կացարաններում բնակվող  գյումրեցի ընտանիքներին: Ընդլայնելով Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հիմնադրամը 2012 թվականին 10-ը միավոր գյուղտեխնիկա և 10-ը աղբատար մեքենա է նվիրաբերել քաղաքին, որոնք մինչև այսօր էլ մեծ հաջողությամբ ծառայում են ինչպես բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, այնպես էլ քաղաքի բարեկարգմանը: Հիմնադրամի հատկացրած 15 միլիոն դրամի շնորհիվ բարեկարգվել և կանաչապատվել է նաև տասնամյակներ շարունակ անմխիթար  վիճակում գտնվող Գյումրու  Յոթ Վերք եկեղեցու հարակից տարածքը:

Հանրապետության 2-րդ քաղաքի հանդեպ աջակցությունն այսքանով չի սահմանափակվում: Այս տարիներին հիմնադրամի ֆինանսավորմամբ լայն թափով շարունակվում է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը: Դեռ 2011 թվականին կրթօջախի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Գյումրի կատարած այցելության ընթացքում Գագիկ Ծառուկյանն անտարբեր չէր մնացել կրթօջախի անմխիթար պայմանների հանդեպ՝ խոստանալով, որ կարճ ժամանակ անց խարխլված փայտաշեն կառույցներին փոխարինելու է ժամանակակից սարքավորումներով համալրված, միանգամայն նոր մարզաբազա: Այսօր արդեն կառույցի շինարարության մեծ մասն  արված է: Հերթը ներքին հարդարման աշխատանքներինն է: 

Չեմպիոնների դարբնոց համարվող Գյումրին շուտով միանգամայն նոր ու միջազգային  չափորոշիչներին համապատասխանող բարձրակարգ մարզաբազա կունենա: Գագիկ Ծառուկյանի առաջարկով քոլեջի մարզադահլիճները կկրեն գյումրեցի անվանի մարզիկների անունները: Գյումրիում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող մարզադպրոցների կառուցումն ու վերանորոգումը այսքանով չի ավարտվելու: Ինչպես խոստացել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այս տարի ամբողջությամբ վերակառուցվելու է նաև այն մարզադպրոցը, որտեղ մարզվում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

  • Սոցիալապես անապահով ընտանիքներ, հասարակության խոցելի խմբեր

Գործունեության 15 տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հետևողական աջակցություն է ցուցաբերում հանրության ամենատարբեր շերտերին՝ իր ուշադրության առանցքում պահելով հատկապես մեր ազգաբնակչության խոցելի խմբերին`  տարեցներ, թոշակառուներ, մանկատան սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք:

Հիմնադրամն անցած տարիներին զգալի օժանդակություն է ցուցաբերել  նրանցից շատերին՝ զբաղվածության խնդրից մինչև ուսման վարձավճարներ, անվճար բուժօգնությունից ու վիրահատություններից մինչև ֆինանսական լուծում պահանջող ամենատարբեր հարցեր:  Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայրենական Մեծ պատերազմի բազմաթիվ վետերաններ հիմնադրամի կողմից թոշակների են արժանանում: Հիմնադրամի օգնությամբ լուծում են գտնում նաև մեր երկրի սոցիալապես անապահով ընտանիքերին մտահոգող բազմաթիվ հրատապ խնդիրներ: Իսկ հիմնադրամի միջոցներով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող բարեգործական անվճար երթուղին արդեն շուրջ 15 տարի հնարավորություն է ընձեռում մարզի հազարավոր բնակիչներին անվճար հասնելու քաղաքամայր Երևան:

 

Լուրեր

Հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն

Արձագանքներ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը մեծ աջակցություն է արվեստի ներկայացուցիչներիս համար: Պատմության մեջ հայտնի են ...
Անահիտ Ներսիսյան

Ընթացիկ ծրագրեր