Մշակույթ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, կարևոր համարելով մեր երկրում մշակույթի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատների խրախուսումն ու մշակութային երկխոսության ընդլայնումը, զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Մեկ անգամ չէ, որ հայ մշակույթի զարգացման գործում  մեծ ավանդ ունեցած անձինք ՝ Էդուարդ Միրզոյան, Գուժ Մանուկյան, Վանուշ Խանամիրյան և ոչ միայն Գագիկ Ծառուկյանի կողմից արժամացել են մեծարանքի ու գնահատանքի, եղել նրա տևական ուշադրության կենտրոնում :

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ է, որ հայակական պարարվեստի լեգենդը, Հայաստանի ժողովրդական արտիսը՝ Վանուշ Խանամիրյանը, մինչև կյանքի մայրամուտը կարողացավ իրականություն դարձնել վաղեմի երազանքը: Իր շուրջը համախմբելով բարձրահասակ և սլացիկ պարուհիների՝ վարպետը հիմնեց «Բարդիներ» պարային համույթը ` պայքարի յուրօրինակ ձև մղելով հայ պարարվեստն աղավաղողների դեմ: Վանուշ Խանամիրյանի մահից հետո էլ հիմնադրամը շարունակում է հոգալ համույթի բոլոր ծախսերը:

Չսահմանափակվելով կատարած աշխատանքով՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ընդլայնել աջակցությունն ու առավել մեծ ոլորտներ ընդգրկել բարեգործական  հիմնադրամի ծրագրերում: Այս առումով բացառություն չէ նաև հայ թատրոնը: 3 տարի անընդմեջ լինելով «Թատրոն իքս» հանրապետական փառատոնի գլխավոր հովանավորը՝ հիմնադրամը հնարավորություն է ընձեռել 30-ից ավելի թատերախմբերի մի քանի տասնյակից ավելի անվճար ներկայացումներով  մեկ ամիս շարունակ հիացմունք պատճառել Հայաստանի և Արցախի թատերասեր հանրությանը: Իսկ լավագույնը ճանաչված թատրոնները  հիմնադրամի նվիրաբերած դրամական պարգևների շնորհիվ  կարողացել են լուծում տալ առաջնահերթ կարևորության բազմաթիվ խնդիրների:

Հանրության կողմից մեծ հնչեղության արժանացած նախաձեռնություններից մեկը «Դպրոցականների ֆիլհարմոնիա» միջոցառումների շարքն է, որը հիմնադրամն իրականցրել է Հայաստանի 3-րդ հանրապետության 20-րդ հոբելյանի կապակցությամբ: Մեկ ամիս շարունակ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների բոլոր դպրոցների մոտ 13.000 աշակերտ հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայ և արտասահմանյան աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Կրթել ու դաստիարակել երաժշտասեր սերունդ, հաղորդակից դարձնել նրանց բարձրաճաշակ արվեստին՝ սա է գերագույն նպատակը. յուրաքանչյուր կատարումից առաջ աշակերտներին ներկայացվել է ստեղծագործության պատմությունն ու կոմպոզիտորի կենսագրությունը, իսկ երաժիշտների հետ անմիջական հարցուպատասխանի ընթացքում դպրոցականները հնարավորություն են ունեցել լսելու իրենց հետաքրքող բոլոր հարցերի պատասխանները:

Հիմնադրամը երկարատև տարիներ է, ինչ մեծամասշտաբ մշակութային ծրագրեր է հովանավորում, որոնց առյուծի բաժինն իրականացվում է «Հեռանկար» ծրագրի միջոցով:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագիրը գործում է 2009 թվականի սեպտեմբերից: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել կրթության, գիտության և մշակույթի ոլորտների հեռանկարային, զարգացմանը միտված նախագծերին:
Սա պարզապես բարեգործություն չէ, այլ նպատակային ներդրում ընդհանուր ապագայի մեջ:

«Հեռանկարը» Հայաստանում արեց առաջին քայլերը՝ բարձրացնելով տեղական բիզնեսի սոցիալական պատասխանատվության խնդիրը: Հայկական գործարար հանրության համար այն դարձավ օրինակ, որին հետևելու դեպքում կշահեն բոլորը՝ հասարակությունը, պետությունը և բիզնեսն ինքը, որը հասարակության ակտիվ անդամ պետք է լինի:

«Հեռանկար» ծրագրի գործունեության մեկ տարվա ընթացքում ֆինանսական և նյութական աջակցություն են ստացել երաժշտական խմբեր, ուսումնական հաստատություններ, տարբեր գիտաժողովների և մրցույթների մեկնող պատվիրակություններ, անհատներ: Սահմանվել են մրցանակներ տարբեր փառատոններում և մրցույթներում, տրվել են անհատական կրթաթոշակներ տաղանդավոր երիտասարդներին:

Շատերի համար «Հեռանկարը» դարձել է առաջին լուրջ մասնագիտական ձեռքբերումների հովանավորը: Շատ ոլորտներում «Հեռանկարն» արել է կարևոր քայլեր, որոնք մինչ այս չեն կատարվել ոչ մի այլ՝ պետական, հասարակական կամ մասնավոր կազմակերպության կողմից: Շատ խնդիրներ «Հեռանկարը» բարձրացրել է ինքնուրույն՝ կոչ անելով մասնագետներին և շահառուներին միանալ նախաձեռնություններին սեփական առաջարկներով ու ծրագրերով:

Մեկ տարվա ընթացքում «Հեռանկարը» ֆինանսավորել է այնպիսի ծրագրեր, որոնք ընդգրկել են մեծ թվով շահառուներ և ապահովել են հազարավոր մարդկանց մասնակցությունը: Հատկապես լայն մասնակցություն և աշխույժ արձագանքներ են ունեցել դպրոցներում և բուհերում իրականացված  ծրագրերը: Երեխաների և պատանիների համար և նրանց մասնակցությամբ իրականացվող նախագծերը «Հեռանկար»-ի առաջնահերթ ուշադրության բևեռում են:

Մեկ տարվա ընթացքում մենք փորձել ենք ստեղծել ընտրության այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեին առավելագույն անաչառություն:

«Հեռանկարը» շարունակելու է նմանատիպ նախաձեռնությունները՝  նախատեսված տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար: Բոլոր ծրագրերի հիմքում դրվում է երկու կարևոր խնդիր՝ ապահովել առավելագույն մասնկացություն և իրականացնել հետաքրքիր և արդիական գաղափարներ կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում:  Մեր նպատակն է ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար՝ անկախ սոցիալական պայմաններից:

Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ

Միջազգային ստուգատես

2010թ. հունվարի 20-23-ը Երևանում կայացավ միջազգային ստուգատես, որի խորագիրն էր «Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ»: Ստուգատեսը կազմակերպել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Մայքրոսոֆթ ընկերության աջակցությամբ:

Ստուգատեսին մասնակցեցին հանրակրթական դպրոցների շուրջ 500 սովորողներ, ուսուցիչներ, տարբեր կազմակերություններ, ինչպես առկա (կրթահամալիրում), այնպես էլ հեռակա՝ ինտերնետային կապի միջոցով: Մասնակիցները ներկայացնում էին իրենց նախագծերը, որոնք պետք է անպայմանորեն պատրաստված լինեն որևէ թվային տեխնիկական միջոցների գործածմամբ: Լավագույն աշխատանքների համար սահմանված էին մրցանակներ:«Հեռանկար» ծրագիրը  սահմանել էր երեք հատուկ մրցանակ, որոնք հանձնվեցին երեք առավել հետաքրքիր և առաջադեմ նախագծեր նրկայացրած ուսուցիչ-մասնակիցներին:

Աջակցություն Երևանի Պետական կոնսերվատորիային

Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան միշտ ունեցել է բարձր համբավ աշխարհում: Այսօր էլ նրա բազմաթիվ շրջանավարտներ նվագում են աշխարհի լավագույն երաժշտախմբերում, ունեն մեծ հեղինակություն: Կոնսերվատորիայում դասավանդում են շատ հայտնի երաժիշտներ:Մեր երկիր միակ երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունում կազմակերպվում են տեղական և միջազգային մրցույթներ: Կոնսերվատորիան կարիք ունի տեխնիկական վերազինման  21-րդ դարին համաքայլ երաժշտական կրթություն ապահովելու համար:«Հեռանկար» ծրագիրը  խնդրին մոտեցավ հենց այս տեսանկյունից՝ կոնսերվատորիայի հետ կնքելով համագործակցության բազմաքայլ հուշագիր: Համագործակցության տարբեր փուլերում իրականացվեցին հետևյալ նախագծերը.

ա. վերազինվեց բուհի ձայնաունկնդրման կաբինետը՝ ստեղծելով նոր, ժամանակակից պայմաններ ուսանողների համար

բ. Լավագույն երաժիշտ ուսանողների համար սահմանվեց «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ

գ. սահմանվեց հատուկ «Հույսի» մրցանակ երիտասարդ կատարողների՝  Սարաջևի անվան հանրապետական մրցույթում

     Դպրոցականների Օլիմպիադա

    Նոյեմբերի 8-16-ը  Չինաստանում կայացած  աստղաֆիզիակայի միջազգային օլիմպիադայից հայ դպրոցականների թիվը վերադարձավ աննախադեպ հաջողությամբ՝ 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

   Օլիմպիադան նախատեսված էր14-18 տարեկան դպրոցականների համար: Օլիմպիադայի նպատակն է տաղանդավոր, օժտված երիտասարդների հայտնաբերումը, երիտասարդների մոտ հետաքրքրություն զարգացնելը դեպի աստղագիտությունը, ինչպես նաև աստղագիտության ու ֆիզիկայի դպրոցական կրթության ոլորտում միջազգային կապերի ամրապնդումը:

Օլիմպիադայի կարևոր մասն էր ինտելեկտուալ մրցույթը՝ բաղկացած երեք փուլից՝ տեսական, գործնական և դիտողական, որոնց ժամանակ առաջարկվում են տարբեր տեսակի խնդիրներ աստղագիտությունից, աստղաֆիզիակայից և երկնային մեխանիկայից:
Դպրոցական միջազգային օլիմպիադաները համարվում են կարևորագույն ստուգատեսներ: Դրանք ուղղակիորեն կապվում են երկրի վարկի ու հեղինակության հետ: Ըստ մասնագետների, այժմ այնքան են բարդացրել միջազգային օլիմպիադաներում առաջադրանքները, որ հաջողություն  են ունենում  միայն բացառիկ օժտված դպրոցականները: Հաջողությունը խոսում է նաև տվյալ երկրում գիտության և կրթության զարգացվածության մակարդակի մասին: Չինաստանում կայացած օլիմպիադային մասնակցել են երկու տասնյակից ավելի երկրներ, որոնցից են՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Բուլղարիան, Չինաստանը, Հնդկաստանը, իրանը, Իտալիան, Կորեան, Ռումինիան, Շվեդիան, Սերբիան և այլն:

«Հեռանկար» ծրագրի ցանկությունն էր  աջակցել մեր՝ օլիմպիադա մեկնող թիմին  հնարավորինս լավ պատրաստվելու այս բարդ միջազգային մրցույթին:

«Հեռանկար»-ի օժանդակությունը մարզիչներին և պատանիներին օգնեց պատշաճ պատրաստվել և մասնակցել այս օլիմպիադային՝ Հայաստան բերելով այնքան ապասված մեդալները:

Հայաստանի դպրոցներից առաջին մրցութային փուլից հետո ընտրվել էր 5 նորարար դպրոց, որոնցից էլ երկրորդ՝ միջազգային փուլից հետո, ընտրվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:Այսպիսով, այն 2009 թվականին ընդգրկվեց Մայքրոսոֆթի «Նորարար դպրոցների համաշխարհային ցանցում» և մեր երկիրը պետք է ներկայացներ այս պատասխանատու հավաքին:

Հավաքին պատշաճ ներկայանալու համար հայկական պատվիրկությանը ՏՀՏ միջոցներ է տրամադրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագիրը:Կրթահամալիրը Բրազիլիայում ներկայացրեցին Լուսինե Պետրոսյանը և Մարգարիտ Սարգսյանը: EXPO-ի շրջանակներում ներկայացրեցին կրթահամալիրում ստեղծված էլեկտրոնային նյութերը, տեսաֆիլմերը, փաթեթները:Հայկական տաղավարում ներկայացված տեսանյութերն ու ֆիլմերը հիացրեցին բոլորին, և expo-ի ընթացքում մեր սեղանն ամենաբազմամարդն էր:

   Մեր աջակցությունը հաջողություն է բերում

Լուսինե Հարությունյանը  «Հեռանկար» ծրագրի կրթաթոշակառուներից է:
Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի լարային բաժնի երրորդ կուրսում:Բազմիցս  մասնակցել է հանրապետական մրցույթների՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:
Հայասատանի Հանրապետությունը ներկայացրել է ԱՊՀ Դելֆյան խաղերում՝ արժանանալով ոսկե և բրոնզե մեդալների:
Մասնակցել է Վարշավայում կայացած «Տադեուշ Վրոնսկու» անվան սոլո ջութակահարների անվան միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին կարգի հատուկ դիպլոմի և երկու հատուկ մրցանակի:Մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին:

2010 թվականին ստացել է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ Կոնսերվատորիայի ռեկտոր՝ պրոֆեսոր Ս. Սարաջյանի ներկայացմամբ:

               

 Երաժշտական  զրուցակից

Սա յուրահատուկ ծրագիր է, որի հեղինակը երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանն է: Վերջինս ունի երեխաների և պատանիների հետ շփման տասնյակ տարիների հարուստ փորձ: Նրա ղեկավարությամբ այս ծրագրի շրջանակներում հանրակրթական հաստատություններում անցկացվելու են համերգ- դասախոսություններ:

 Համերգ- դասախոսությունները նախատեսվում են անմիջական շփում երաժշտագետների և երիտասարդների միջև՝ նպատակ ունեալով  վերջիններիս հաղորդակից դարձնել երաժշտական տարբեր ժանրերին, գործիքներին, արվեստի պատմությանը, ինչն էլ կնպաստի ապագայի արվեստասեր, բարձրաճաշակ հանդիսատեսի կրթմանը, որը ծանոթ է ազգային մշակութային արժեքներին, ճանաչում է իր ազգի անվանի երաժիշտներին և համաշխարհային մշակույթը:Շատ հաճախ երաժշտական կրթության բացակայությունը երեխաների կյանքում պայմանավորվում է ընդամենը տարրական տեղեկատվության պակասով: Ընտանիքներում, որտեղ չկան երաժշտական կրթությամբ մեծահասակներ, երեխաները պարզապես չեն ընկալում նման կրթություն ստանալու կարևորությունը, նրանց մոտ չի ձևավորվում ձգտում և առավել ևս խիստ հազվադեպ է ձևավորվում երաժշտական գրագետ ճաշակ և նվազագույն երաժշտական գիտելիքների բազա:Այս ծրագիրը կարող է դառնալ կարևոր ուղեցույց շատ երեխաների համար՝ օգնելով կողմնորոշվել երաժշտական տարբեր ուղղություններում, ճանաչել երաժշտական գործիքները և դրանց առանձնահատկությունները, հասկանալ լավ երաժշտության արժեքը և կարևորել այն իրենց ամենօրյա կյանքում: Շատերին այն գուցե կողմնորոշի դեպի երաժշտության աշխարհը, հետաքրքրություն արթնացնի դեպի երաժշտական այս կամ այն գործիքը:Ամենակարևորը՝ շատ երեխաների համար այն կարող է բացահայտել դասական կամ պարզապես ճաշակով երաժշտությունը:«Հեռանկար» ծրագիրը հպարտ է, որ կարող է աջակցել նման նախագծի:

  Երիտասարդ  կոնցերտմայստերների    հանրապետական մրցույթ

Երիտասարդ դաշնակահարներից ոչ բոլորն են դառնում մենակատարներ. ավելին, նրանց մեծամասնությունն ընտրում է մասնագիտական զարգացման այլ ճանապարհներ: Շատերը դառնում են  կոնցերտմայստեր. մասնագիտություն, որը հարգում են բոլոր իսկական պրոֆեսիոնալները:2010թ. մարտի 26-31-ը Երևաում կայացավ Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան  երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական երկրորդ մրցույթը:Մրցույթին մասնակցում էին Երևանի և հանրապետության երաժշտական ուսումնարանների, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի բարձր դասարանների և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պետական ուսանողները: Ժյուրիի նախագահն էր Իգոր Յավրյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր:Մրցույթին աջակցություն ցուցաբերեց նաև «Հեռանկար» ծրագիրը:

Նորարարական  ծրագիր.  օլիմպիադա  Թբիլիսիում

2010թ. մայիսի 15-ին Թբիլիսիում կայացավ իր տեսակի մեջ յուրահատուկ միջազգային հավաք՝ Երիտասարդների նորարարական  ծրագրերի 4-րդ միջազգային IYIPO-2010 օլիմպիադան: Այս հետաքրքիր գիտակրթական հավաք-մրցույթին մասնակցում էին դպրոցահասակ երեխաներ՝ ներկայացնելով սեփական մտահաղացումներն ու նախագծերը:

Հայսատանը ներկայացնում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝  խորացված ուսուցում 10-րդ դասարանի սովորողներ Թադևոս Մարկոսյանը և Գոռ Մանուկյանը՝ էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդող Կոնստատին Նալբանդյանի  ղեկավարությամբ: Նրանք ներկայացնում էին իրենց պատրաստած  «Հրաձգարան» էլեկտրոնային նախագիծը: Թեպետ սա պատանիների առաջին մասնակցությունն էր նման միջազգային պատասխանատու հավաքի, նրանք իրենց խնդիրը գերազանց կատարեցին, և 15 մասնակից երկրների շարքում Հայաստանն արժանացավ բրոնզե մրցանակների:Մեր մասնակիցների ճանապարհածախսը հոգացել էր «Հեռանկար» ծրագիրը:

       Դպրոցական աբոնեմենտ

Դպրոցական աբոնեմենտի գաղափարը ակտիվ կիրառվում էր խորհրդային տարիներին՝ տալով շատ երեխաներին մշակույթի և  արվեստի տարբեր ճյուղերի հետ շփման մատչելի հնարավորություն:«Հեռանկար» ծրագրի նախաձեռնությամբ այս կարևոր ավանդույթը վերականգնվեց 2010 թվականին՝ դպրոցականներին անվճար մուտք ապահովելով դեպի երաժշտական համերգասրահներ:Գարնան ամիսներին հազարավոր աշակերտներ և ուսուցիչներ հնարավորություն ստացան ունկնդրելու հայկական և եվրոպական դասական երաժշտություն՝ հեղինակավոր երաժշտական խմբերի կատարմամբ:Համերգ-դասերի աբոնեմենտները բաժանվեցին մայրաքաղաքի դպրոցներում:

Համերգները բացառիկ էին իրենց բնույթով, քանի որ ուղեկցվում էին երաժիշտների կողմից ստեղծագործությունների մեկնաբանությամբ, կոմպոզիտորների կյանքի ու երաժշտական գործիքների ստեղծման մասին պատմություններով՝ վերածվելով յուրօրինակ արվետի բաց դասերի:Անմիջական շփումները շատ կարևոր են, քանի որ մատչելի են դարձնում նյութը պատանի հանդիսատեսի համար, ստեղծում են սեփական մասնակցության զգացողություն՝ մեծացնելով հետաքրքրությունը դեպի բարձրակարգ երաժշտությունը: Համերգներին հաջորդող օրերին աշակերտներն ու ուսուցիչներն իրենց դասարաններում քննարկում էին լսածը: Դա հենց այն էր, ինչի համար հղացել էր այս ծրագրի գաղափարը: Եթե դպրոցներում, դասարաններում ստեղծվի անմիջական, հետաքրքիր մթնոլորտ, ապա հետաքրքիր գաղափարները կծնվեն և կիրագործվեն ավելի արագ:«Դպրոցական աբոնեմենտ» ծրագրով 2010թ. գարնան ամիսներին դպրոցականների, ուսուցիչների և ծնողների համար ելույթ ունեցան հետևյալ երաժշտական կոլեկտիվները.

Երևանի կամերային պետական երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ դիրիժոր Հարություն Թոփիկյան

«Բարոկկո» անսամբլ Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյան

Կոմիտասի անվան պետական քառյակ Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան


Սարյանը՝  երեխաներին

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի դռներն այսուհետև բազմաթիվ դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար բաց են լինելու անվճար այցելության համար:Դա հնարավոր դարձավ պատկերասրահի տնօրինության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական  հիմնադրամի  «Հեռանկար»  ծրագրի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շնորհիվ:

Այս տարվա ընթացքում հազարավոր դպրոցականներ հնարավորություն կստանան ծանոթանալու մեծ գեղանկարչի ստեղծագործություններին՝ օգտվելով մշտական այցելության անվճար տոմսերից:Սա այն ծրագրերից է, որն ունի թե մշակութային, թե կրթական, և թե դաստրարակչական բաղադրիչ:

Երիտասարդ սերնդի առողջությունն առաջնային է

Մայիսի 31-ին Երևանի Շառլ Ազնավուրի  հրապարակում «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամը կազմակերպել էր ծխախոտամոլության դեմ ծաղրանկարների բացօթյա ցուցահանդես:Ակցիան հովանավորել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական  հիմնադրամի «Հեռանկար» ծրագիրը:Այդ օրը հրապարակում կարելի էր տեսնել հայտնի շատ երգիչ-երգչուհիների, մարզիկների, սովորական անցորդների:Բոլոր պետություններում տարեկան միլիարդավոր գումարներ են ծախսում ծխելու դեմ պայքարի շրջանակներում: Դրանով հանդերձ, արդյունքներն առայժմ  չեն կարող գոհացուցիչ համարվել:«Գագիկ Ծառուկյան» բարեգործական  հիմնադրամը կարևորում է հասարակության՝ առողջությանն ուղղված  սոցիալական նախագծերի իրականացումը, առողջ ապրելակերպի պրոպագանդան և մասսայականացումը:«Հեռանկար» ծրագիրն այսուհետ նույնպես օժանդակելու է նմանատիպ նախաձեռնություններին:

    Պրեմիերա օպերային թատրոնում

2010 թվականի գարնանը Երևանում տեղի ունեցավ  Իտալական օպերային արվեստի փառատոն: Վերջինիս շրջանակներում Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան Երևանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանության աջակցությամբ առաջին անգամ բեմադրեց իտալացի հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Լուչիա Դի Լամերմուր» օպերան:

Ներկայացման պրեմիերան  նախատեսված էր 21-ին: Պրեմիերայից ընդամենը մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ ներկայացման համար պակասում են շատ կարևոր բեմական դեկորացիաներ: Ժամանակը շատ քիչ էր կոմերցիոն հովանավորներ փնտրելու համար:  Բեմադրության պատասխանատուները դիմեցին «Հեռանկար» ծրագրին՝ խնդրելով այս կարճ ժամանակահատվածում տրամադրել անհրաժեշտ աջակցությունը:

«Հեռանկար»-ը  օպերատիվորեն արձագանքեց: Պրեմիերան կայացավ նախատեսված օրը՝ մարտի 21-ին, Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի Ակադեմիական թատրոնի բեմում:

 

Լուրեր

Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր

Արձագանքներ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը մեծ աջակցություն է արվեստի ներկայացուցիչներիս համար: Պատմության մեջ հայտնի են ...
Անահիտ Ներսիսյան

Ընթացիկ ծրագրեր