«Գ.Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է հատկացրել Արմավիրի մարզի անապահով ընտանիքներին

Սիրելի՜ հայրենակիցներ, Ինչպես գիտեք, հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պայմաններում ի սկզբանե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվել են ինչպես կանխարգելիչ միջոցառումներ, այնպես էլ ՝ ստեղծված իրադրության պայմաններում խոցելի խմբերում գտնվող մեր հազարավոր հայրենակիցներին աջակցության տրամադրման ծրագրեր:
Հայտնում ենք, որ Հիմնադրամը, հավատարիմ լինելով իր կողմից որդեգրված սկզբունքներին և մշտապես քաղաքացիների կողքին լինելու հանձնառությանը, շարունակում է իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր հանրապետության տարբեր շրջաններում՝ նպատակ ունենալով հնարավորինս նվազեցնել դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսը:
Այս օրերին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվել են աջակցության ծրագրեր տարբեր մարզերում և ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:
Հարգելի՜ քաղաքացիներ, ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել, որ վերոնշյալ ծրագրերը կրելու են շարունակական բնույթ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ցանկացած իրավիճակում պատրաստակամ է լինել մեր ժողովրդի կողքին:
Մաղթում ենք ձեզ ոգու ամրություն և քաջառողջություն, ինչպես նաև կոչ ենք անում հետևել առողջության պահպանման կանոններին: Միասնաբար կհաղթահարե՜նք այս դժվարին իրավիճակը:
Աստված պահապան մեզ բոլորիս:
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Մեծապես ողջունում եմ մեր համագործակցությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ , ինչը ցույց է տալիս, թե մեր դժվարին օրերին որքան ...
Երվանդ Երկանյան

Ընթացիկ ծրագրեր