Պատմություն

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ծառուկյան ընտանիքն իր բարեգործական գործունեությունը սկսել է դեռևս 90-ական թվականների վերջից: Սկզբում այդ բարեգործական գործունեությունը ծավալվել է Ծառուկյանների հարազատ Առինջ գյուղում, այնուհետև ընդլայնելով ոլորտները՝ ծավալվել է Աբովյան քաղաքում, հետո արդեն ամբողջ հանրապետությունում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Պետռեգիստրի կողմից պետական գրանցումը ստացել է 2003 թվականին:

Հիմնադրամն անմիջապես դարձավ իր տեսակի մեջ այն յուրօրինակ ու ամենախոշոր ռեսուրսը Հայաստանում, որը սկսեց իրականացնել մի շարք կարևոր և տևական, հանրապետությունում մինչ այդ երբևէ չիրականացված նախագծեր: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: Հիմնադրամի սոցիալական նախագծերի ցանկը լայնածավալ է: Դրանք մշակվել են՝ հաշվի առնելով ՀՀ թե՛ մայրաքաղաքի, թե՛մարզերի բնակչության տարբեր սոցիալական խավերի կարիքները:

Տարիներ շարունակ իրականացվել են բազմաթիվ լայնածավալ նախագծեր, որոնք ներառել են ամբողջ հանրապետությունը: Գործում են բարեգործական ավտոբուսներ. հարյուրավոր տրանսպորտային միջոցներ. Հայաստանի տարբեր շրջաններից անվճար տեղափոխում են ուսանողներին և կարիքավորներին: Իրականացվել են նաև համազգային նախագծեր առողջապահության ոլորտում ՝ կանխարգելիչ հետազոտություններից մինչև թանկարժեք վիրահատություններ՝ ընդգրկելով օգտվողների մեծ զանգված: Բոլոր մարզերի բնակիչներին հնարավորություն է ընձեռվում ախտորոշվել և անվճար բուժվել երկրի լավագույն մասնագետների կողմից: Հիմնադրամն իրականացնում է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են մարզային սպորտ-դպրոցներում և խմբակներում սպորտով զբաղվելու, այդ թվում սպորտդահլիճների պայմանների բարելավմանն ու անհրաժեշտ գույքի համալրմանը: Տարիներ շարունակ հիմնադրամը Հայաստանի համալսարանների վճարովի համակարգում սովորող ուսանողների համար հոգում է ուսման վարձավճարների վճարման հարցը:
Ծառուկյան ընտանիքի համար առանձնահատուկ կարևորություն ունի եկեղեցաշինությունը: Արդեն իսկ 7 եկեղեցի է կառուցվել Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ: Կրթամշակութային ծրագրերի մեծ մասն իրականացվում է        
«Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» նախագծի շրջանակներում: Այս կրթամշակութային նախագծի միջոցով ֆինանսական աջակցություն են ստանում հետագա զարգացումները խթանող այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են ` Երիտասարդ երաժիշտների, ուսանողների, դպրոցականների միջազգային փառատոնների, համերգային ծրագրերի, մրցույթների մասնակցությունը: Հիմնադրամի աջակցությամբ միջազգային դպրոցական օլիմպիադայի մասնակից թիմերին, հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակից երիտասարդ երաժիշտներին և շատ-շատերին հնարավորություն ընձեռել ներկայացնելու և իրենց, և իրենց երկիրը: Ուսման ամենամյա կրթաթոշակների տրամադրում ՀՀ մշակութային բուհերի շնորհալի ուսանողներին: Երաժշտության և արվեստի տարբեր ոլորտներում մրցույթների և փառատոնների կազմակերպման աջակցություն: Օգնություն կրթական հաստատությունները՝ դպրոցները, բուհերը ժամանակակից տեխնոլոգիանրով հագեցնելու: Արվեստի, կրթության և գիտության ոլորտում հետաքրքիր և նորարարական գաղափարների աջակցություն: Սա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության բավական համառոտ բնութագիրն է:

Ամենակարևորը՝ սա իր տեսակի մեջ այն միակ մասշտաբային բարեգործական ռեսուրսն է, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի է և թափանցիկ: Սա հիմնադրամ է, որը գիտի իր դիմորդներին, հասկանում է նրանց կարիքներն ու մտահոգությունները, միևնույն ժամանակ, փնտրում է զարգացման ուղիներ, խթանում նախաձեռնություններն ու նորարարությունները, շարժվում ժամանակին համընթաց և ծառայում միայն բարուն:

Լուրեր

Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր

Արձագանքներ

«Շնորհակալ ենք հայ երաժշտարվեստի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնություններին հովանի լինելու և այդօրինակ ուշադրության արժանացնելու համար: ...
Սերգեյ Սմբատյան

Ընթացիկ ծրագրեր