Կրթական ծրագրեր

 Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների ու երիտասարդների դերակատարումը՝ Գագիկ Ծառուկյանը առանձնահատուկ ուշադրություն է  դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: 2006 թվականին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ 100 հազար դոլլարանոց ֆոնդ է գործելու, որտեղից  վճարվելու են սոցիապես անապահով,  բարձր առաջադիմությամբ ուսանողների ուսման վարձավճարները (առանձին հատկացումներ են եղել նաև տարբեր բուհերի): Սրանից  զատ բազմաթիվ ուսանողներ տարբեր կրթական հաստատություններում ստանում են «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ:  Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հանրապետության  տարբեր քաղաքների ուսանողներ անվճար Երևան են տեղափոխվում ավտոբուսներով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվում են երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ ու սեմինարներ, թեմատիկ ցուցահանդեսներ: Առաջնահերթությունների թվում են տարբեր ոլորտների տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու խրախուսումը: 2009 թվականին Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլլար է հատկացրել Հայաստանի մայր բուհին` Երևանի պետական համալսարանին,  անապահով ուսանողների վարձերը վճարելու համար: Եվս 10 միլիոն դրամ հատկացվել է Հայբուսակ համալսարանին: Մեծածավալ միջոցառումներ են կազմակերպվել Հայոց բանակի ստեղծման 17-ամյակի, Ուսանողության միջազգային տոների կապակցությամբ: Այս ամենից  զատ Փարիզի կենտրոնում ձեռք է բերվել արվեստանոց- տարածք, որտեղ մշակույթի ոլորտի ուսանողները կարող են անվճար վերապատրաստվել:

 

Գործունեության առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանն առաջնահերթ է համարել ուշադրությունը երիտասարդ կադրերի հանդեպ, կարևորել նրանց պատասխանատու ոլորտներ վստահելու և հայրենիքում ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը: Հաճախակի հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթացել երիտասարդներին մտահոգող խնդիրներին ու ցանկալի լուծումներ տվել դրանց՝  զբաղվածության խնդրից մինչև անվճար փոխադրամիջոցներ, ուսման վարձավճարներից, կրթաթոշակներից ու դրամաշնորհներից մինչև խրախուսական պարգևներ ու գիտակրթական ամենատարբեր ծրագրեր: Պատահական չէ, որ նոյեմբերի 17-ին՝ ուսանողների միջազգային օրը, արդեն տարիներ շարունակ հազարավոր երիտասարդների   հետ տոնում է նաև Գագիկ Ծառուկյանը և նրանցից լավագույններին անձամբ պարգևատրում բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներով: Վերջին տարիներին  հիմնադրամի հովանավորությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր, որոնցում  իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում հազարավոր երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև  աշխարհի ամենատարբեր երկրներից:

Մեծ հաջողությամբ անցկացված «Ծաղկաձոր 2011» ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումին հաջորդեց տարածաշրջանում նախադեպը չունեցող «Երիտասարդ Եվրասիա» միջազգային նորարարական ֆորումը, որին մասնակցեց  ԱՊՀ և բալթյան  15 երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 600 երիտասարդ: Ոչ միայն նոր կապեր ու ծանոթություններ, այլև փորձի փոխանակում, գիտելիքների համալրում, առողջ բանավեճ, տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ սեփական ու համարձակ լուծումներ: Այս նախաձեռնությունն արդյունավետ գործակցության սկիզբ է դարձել տարբեր ազգություններ ներկայացնող բազմաթիվ երիտասարդների միջև: Հիմնադրամի աջակցությամբ տարիներ շարունակ մեր երկրի բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն են ունեցել մասնակցելու նաև Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում անցկացվող Սելիգեր ամենամյա միջազգային երիտասարդական ֆորումին: Միջոցառումը, որին մասնակցել են նաև 1000-ավոր երիտասարդներ ամբողջ աշխարհից, հնարավորություն է ընձեռել ոչ միայն նոր կապեր ու ծանոթություններ հաստատել, այլև օրեր շարունակ հանդիպումներ անցկացնել տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, քաղաքական գործիչների և հեղինակավոր անձանց հետ: Ֆորումի ընթացքում երիտասարդները  տարաբնույթ սեմինարների, համաժողովների և դասընթացների են մասնակցել՝ համալրելով գիտելիքներն ու ընդլայնելով գործակցության հեռանկարները:                                                                         

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող նախաձեռնությունները, որոնց մասնակցություն են ցուցաբերում նաև հարյուրավոր երիտասարդներ,  բազմաթիվ են և բազմաբնույթ: Դրանցից շատերը սկիզբ են առել հիմնադրամի գործունեության առաջին իսկ տարվանից և մինչև այսօր էլ շարունակվում են մեծ հաջողությամբ՝  վերածվելով արդեն բարի ավանդույթի : Ամանոր, Սուրբ Սարգիս, Մարտի 8, Ապրիլի 7, Վերջին զանգ, Մայիսի 28, Սեպտեմբերի 1:  Սրանք տոներ են,որոնք  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական  հիմնադրամի շնորհիվ  տարիներ շարունակ ժպիտ ու  հիշարժան ակնթարթներ են պարգևում հարյուր հազարավոր մարդկանց:

 

Լուրեր

Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր

Արձագանքներ

«Խորին շնորհակալություն պ. Ծառուկյանին մեր գործունեությանը աջակցելու համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին նոր գործեր, կայացան համերգներ, մեր երիտասարդ ...
Լեւոն Չաուշյան

Ընթացիկ ծրագրեր