Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովհանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ ս/թ հոկտեմբերի 20-26-ը Երևանում տեղի կունենա Շեքսպիրյան միջազգային թատերական ամենամյա 12-րդ փառատոնը: 

Փառատոնի շրջանակում իրենց մասնակցությունը կունենան շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ, հայտնի թատերախմբեր (Cracow Singers , Театр Мастерская, Շ. Ռուսթավելու անվ. պետական դրամատիկական թատրոն) և ուրիշներ:

Երևանի Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում կլինեն՝ աշխարհահռչակ ռեժիսոր  Ռոբերտ ՍտուրուանՓիփ Աթթոնը (անգլիացի հեղինակավոր դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ), Դիեթեր Թոփը (գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր), Ալեքսանդրու Բուրունուն (բեմադրիչ, Կրայովայի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն) և այլ պատվավոր հյուրեր: Նրանց ղեկավարությամբ կանցկացվեն  նաև վարպետության դասեր:

Փառատոնի մասին տեղեկություններ, լուսանկարներ, ինչպես նաև տեսագրություններ տեղադրված են http://www.shakefest.am կայքում, ինչպես նաև Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքյան էջում:

Լուրեր

Հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն

Արձագանքներ

«Ժամանակակից երաժշտությունը էլիտար ժանր է, սակայն պ. Ծառուկյանն ունի ժողովրդական վեկտոր, որը ամփոփում է եւ էլիտարը, եւ ժողովրդականը մեկ տանիքի ...
Մարգարիտ Ռուխկյան

Ընթացիկ ծրագրեր