Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ

Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ: Դեմիր Սյոնմեզը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք մշակութային նախաձեռնություններ, որոնք պարոն Սյոնմեզը նախատեսում է կյանքի կոչել՝ գաղափարակից և հայրենանվեր մարդկանց աջակցությամբ: Վերջին օրերին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ սահմանափակ քանակությամբ թողարկված հատուկ կոնյակի առաջին պատվավոր հասցեատերը հենց Դեմիր Սյոնմեզն է՝ ի նշան երախտագիտության իր ազգային արմատներին հավատարիմ, հայրենանվեր գործունեության։
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը մեծ աջակցություն է արվեստի ներկայացուցիչներիս համար: Պատմության մեջ հայտնի են ...
Անահիտ Ներսիսյան

Ընթացիկ ծրագրեր