Գագիկ Ծառուկյանի այցն Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Արցախի հարավային թեւ: Նախագահ Սահակյանը կարեւորել է Գագիկ Ծառուկյանի այցելությունը Արցախ եւ նրա մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, խոստացավ աջակցել Արցախի տնտեսության համար կարևոր ծրագրի իրականացմանը:

Արաքսավանի կարճ կենսագրության ընթացքում այստեղ կառուցվել են ժամանակավոր 37 կացարան, բուժկետ ու անհրաժեշտ այլ կառույցներ` այստեղ ապրողների կյանքն ու կենցաղը հնարավորինս թեթեւացնելու համար: Նախագահ Բակո Սահակյանի և Գագիկ Ծառուկյանի շրջայցը Արաքսի հովտում ընդգրկել է նաև Արաքսբերրի ընկերության արտադրամասը, որը մթերում է այս հովտի բերքը:
Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Արաքսավանում իրականացված ու ընթացիկ աշխատանքները: Հովտի 10 000 հա հողատարածքները մշակովի դարձնելու քաղաքականությունը` արդեն արդյունք է տալիս: Միայն 2013 թվականին մելորացվել ու հողագործին է տրամադրվել 1000 հա հողատարածք , շարունակվել է բարձր լարման հոսանքի գծի կառուցումը: Խորքային ջրամբարների կառուցումը կաթիլային ոռոգման համակարգի հնարավորություն է տալու:
11 ընտանիք և 3 մենատնտես արդեն ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում: Պայմաններ են ստեղծվում նաև այգեգործության զարգացման համար: Արդեն այս գարնանը կհիմնվեն առաջին այգիները: Իսկ այստեղ աշխատել ու հիմնվել ցանկացողներն էլ կստանան ապրելու համար բավականին գրավիչ առաջարկներ:


Ծանոթանալով իրականացվող աշխատանքներըին Գագիկ Ծառուկյանը շատ տպավորվեց և նշեց,որ Արցախը յուրաքնաչյուր հայի համար թանկ է,և յուրաքանչյուրս պետք է մեր մասնակցությունը ունենանք Արաքսավանի ընթացիկ աշխատանքներում,և ընդհանրապես մեր աջակցությունը ունենանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործման և զարգացման գործում։

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Խորին շնորհակալություն պ. Ծառուկյանին մեր գործունեությանը աջակցելու համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին նոր գործեր, կայացան համերգներ, մեր երիտասարդ ...
Լեւոն Չաուշյան

Ընթացիկ ծրագրեր