Սպորտ

Գագիկ Ծառուկյանի համար հայրենական սպորտի զարգացումը մշտապես եղել և մնում է գերակա խնդիր:

2004թ-ից ստանձնելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկը՝ Գագիկ Ծառուկյանը սկսեց արմատական բարեփոխումներ իրականացնել բոլոր ուղղություններով, ինչից անմասն չմնաց նաև բարեգործական հիմնադրամը: Կարճ ժամանակում հիմնանորոգվեցին տասնյակ մարզաբազաներ Երևանում և մարզերում: Հանրապետության ամբողջ տարածքում տարիներ առաջ մեկնարկած մարզադպրոցների վերանորոգման ու վերակառուցման համալիր ծրագիրը լայն թափով շարունակվում է մինչև այսօր:

Հրազդան և Սիսիան քաղաքներում միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզադպրոցների վերաշահագործմանը հաջորդում է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը, որն այսօր գրեթե ավարտին է մոտեցել: Ներքին հարդարման աշխատանքների իրականացումից հետո հանրապետության 2-րդ քաղաքը կունենա միանգամայն նոր ու միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող մարզաբազա: Գագիկ Ծառուկյանի խոստման համաձայն՝ այս տարի ամբողջությամբ կվերակառուցվի նաև այն մարզադպրոցը, որտեղ մարզվում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

ՀԱՕԿ նախագահի հովանավորությամբ շարունակվում է արդիականացվել նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Նպատակը մեկն է՝ անել առավելագույնը հայ տաղանդաշատ մարզիկներին բացահայտելու և հայոց եռագույնը միջազգային հեղինակավոր մրցահարթակներում պատվով ծածանելու համար:«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ անցկացվող մարզական միջոցառումները բազմաթիվ են:

Խոշորագույններից մեկը մեծ հաջողությամբ կյանքի կոչվեց 2013թ-ի ամռանը: Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը քաղաքամայր Երևանում մեծ շուքով ու հանդիսավորությամբ անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերը, որի պատվավոր նախագահի տիտղոսը ստանձնեց ՀԱՕԿ ղեկավարն ինքը: Մեկ շաբաթ շարունակ 650-ից ավելի մարզիկներ աշխարհի 18 երկրներից իրենց ուժերը չափեցին 8 մարզաձևերում: Համահայկական այս միջոցառման գլխավոր նպատակը ոչ միայն մարզական, այլև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումն է, որում իր մեծ ավանդն ունեցավ Գագիկ Ծառուկյանը՝ խոստանալով, որ մշտապես աջակցելու է համահայկական հնչեղության ցանկացած գաղափարի իրականացմանը:

ՀԱՕԿ նախագահի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում մեծ թափով շարունակվում է օլիմպիական ավանի շինարարությունը, որի մեծ մասն արդեն կատարված է: 

Ավելի քան 7500 քառակուսի մետր մակերեսի վրա կառուցվող մարզաբազայում գործելու են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Այնտեղ են տեղակայված լինելու սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմն էլ Աբովյան 9 հասցեից տեղափոխվելու է Օլիմպիական ավան:

 Մեր մարզիկներն արդեն համոզվել են, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեդալներով հայրենիք վերադառնալու դեպքում ՀԱՕԿ նախագահը ըստ արժանվույն կգնահատի իրենց նվաճումը: Մեր դափնեկիր մարզիկները Գագիկ Ծառուկյանի կողմից դրամական խոշոր պարգևների են արժանանում: Իսկ ահա աշխարհի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանում բնակարաններ են նվեր ստացել:

Իրականում սա ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական է, այլև նորանոր բարձունքների ձգտելու լրացուցիչ խթան մեր մարզիկների համար:

Լուրեր

«THE LEADER 2024» մրցանակաբաշխության տարվա բարերար անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Ծառուկյանին

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր