Հիսուսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին միանալ ցանկացողները օրեցօր ավելանում են

Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը միավորել է հազարավոր մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից՝ Տավուշից մինչև Շիրակ, Սյունիքից մինչև Լոռի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից։ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին միանալու ցանկացող քաղաքացիների հոսքը օրեցօր ավելանում է։ Մարդիկ աշխատում են շինարարների կողքին՝ հավատալով, որ յուրաքանչյուր դրված քար իրենց անձնական ներդրումն է այս պատմական նախաձեռնության իրականացման գործում։ Հատիսի գագաթից քաղաքացիները հեռանում են հավատով ու հույսով, որ այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուռ հայերին և համախմբված ջանքերով մեր երկիրը ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր