«Վանա կատու» ռազմահայրենասիրական ներկայացումը սահմանամերձ շրջաններում
Սահմանամերձ շրջաններում` կներկայցվեն «Ռազմիկ» թատերական հիմնադրամի տնօրեն Լիանա Անթառանյանի հեղինակային «Վանա կատու» ռազմահայրենասիրական բեմադրումները:
Հիմնադրամը, կարևորելով դաստիարակչական ներկայացումների անհրաժեշտությունը մեր երիտասարդ բանակի համար`« Ռազմիկ» թատերական հիմնադրամի տնօրեն Լիանա Անթառանյանին իր աջակցությունն է ցուցաբերում` Սիսյանում, Կապանում եւ Գորիսում հեղինակային « Վանա կատու» հայրենասիրական ներկայացման բեմադրումների համար:
Սա ռազմահայրենասիրական ծրագիր է, որը իրականացվելու է սահմանամերձ շրջաններում` զինծառայողների համար եւ կոչված է բարձրացնելու մեր զինվորների մարտական ոգին: Լիանա Անթառանյնի այս գործը նվիրված է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, այն նորովի մոտեցում ունի խնդրին, հորդորում է դասեր քաղել անցյալից եւ խուսափել նոր սխալներից: