Պատրաստ եմ մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ, որոնք, վերջերս բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են  Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել 5 անվանակարգում: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու համար և ընդգծել՝ պատրաստ է մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին: Գագիկ Ծառուկյանը խոստացել է նաև 15 միլիոն դրամ հատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի Հայաստան հրավիրելու համար:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Շնորհակալ ենք հայ երաժշտարվեստի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնություններին հովանի լինելու և այդօրինակ ուշադրության արժանացնելու համար: ...
Սերգեյ Սմբատյան

Ընթացիկ ծրագրեր