Ժամեր անց առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնատարների առաջին խմբերը կհասնեն աղետի գոտի
Մայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերում տարերային աղետի հետևանքով առաջացած հեղեղումներն ուսումնասիրելու, վնասները հասցեագրելու, մարդկանց կարիքները հասցեական գնահատելու Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից ժամեր անց հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն արդեն աղետի գոտում էին։ Աշխատանքային խմբերը հասցրել են լինել աղետի գոտու գրեթե բոլոր բնակավայրերում։
Բոլոր խնդիրները, ինչպես որ հանձնարարված էր, կարճ ժամանակում արձանագրվել են։
Իրավիճակը պահանջում է խիստ օպերատիվ արձագանք, բնակիչներին րոպե առաջ անհրաժեշտ է օժանդակություն, ուստի ժամեր անց առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնատարների առաջին խմբերը կհասնեն աղետի գոտի։
Համբերություն և ուժ մեր հայրենակիցներին...
Այլ լուրեր
Լուսանկարներ
Գիտելիքի և դպրության օր
Տեսանյութեր
Արձագանքներ
«Շնորհակալ ենք հայ երաժշտարվեստի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնություններին հովանի լինելու և այդօրինակ ուշադրության արժանացնելու համար: ...
Սերգեյ Սմբատյան