«Խաղաղություն մոլորակին» համերգային նախագիծ

Աշխարհի տարբեր լեզուներով՝ խաղաղության և մարդասիրության մասին. պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած աշխարհահռչակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես է եկել «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագծով:
Ծրագիրն ամբողջությամբ իրականցվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ավելի քան 2 ժամ տևողությամբ համերգային ծրագրին, ի թիվս տարբեր հյուրերի, ներկա են եղել նաև Ծառուկյան ընտանիքի ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Խաղաղության կոչ՝ ուղղված աշխարհին ու համայն մարդկությանը. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմում «Հայաստանի փոքրիկ երգիչներն են»: Պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած աշխարհահռչակ երգչախումբը, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, հանդես է գալիս «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագծով: Միջոցառմանն, ի թիվս տարբեր հյուրերի, ներկա են նաև Ծառուկյան ընտանիքի ներկայացուցիչները:

Համերգային ծրագիրը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և նպատակ ունի երեխաների շուրթերից աշխարհին խաղաղության կոչ հնչեցնել: Սեր ու բարություն քարոզող ստեղծագործությունները աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին խաղաղության և մարդասիրության յուրօրինակ արտացոլում են: Համերգային ծրագրի ամբողջ ֆինանսավորումն իր վրա է վերցրել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը:

Համերգային ծրագրի ընթացքում, ի թիվս տարբեր տարբեր ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների, հնչում են նաև «Հայ փոքրիկ երգիչներ» խմբերգերի միջազգային մրցույթի ավարտական փուլ անցած ստեղծագործությունները: Հայաստանի անվանի կոմպոզիտորներից բաղկացած ժյուրիի կազմը, քվերակության միջոցով, ընտրում է դրանցից լավագույնը: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է նաև նախագծի մրցանակային ֆոնդը:

«Հայաստանի Փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992 թվականին և իր 23 տարվա գործունեության ընթացքում հասցրել է գերել բազմաթիվ երկրների հանդիսատեսների սիրտն ու դառնալ տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր: 2001 թվականին երգչախումբն արժանացել է «Եվրոպայի Մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին , իսկ 2002 թվականին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը:

Համերգային երեկոյի ավարտին Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ հիմնադրամը, կարևոր համարելով մեր երկրում մշակույթի զարգացումը, շարունակելու է ֆինանսավորել ոլորտի կարևորագույն ծրագրերը:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Խորին շնորհակալություն պ. Ծառուկյանին մեր գործունեությանը աջակցելու համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին նոր գործեր, կայացան համերգներ, մեր երիտասարդ ...
Լեւոն Չաուշյան

Ընթացիկ ծրագրեր