Հիսուս Քրիստոսի արձանը, շուտով կդառնա իրականություն. Գագիկ Ծառուկյան

Հարգելի՛ հայրենակիցներ, ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին ներկայանալու խորհրդանիշը՝ Հիսուս Քրիստոսի արձանը, շուտով կդառնա իրականություն։ Պաշտոնապես մեկնարկվեց արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի գործարկումը, որտեղ դուք կարող եք հետևել ողջ գործընթացին՝ գաղափարի ծնունդից մինչև դրա կյանքի կոչումը։ Իմ և իմ ընտանիքի սրտում ծնված այս գաղափարը այսօր պատկանում է ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, սփյուռքում, ինչպես նաև մեր բարեկամ բոլոր քրիստոնյաներին։ Սա ազգային կառույց է, մեր հավատքի և միասնության խորհրդանիշը։ Հաշվի առնելով մարդկանց ցանկությունը՝ մասնակցելու այս պատմական գործին, հանձնարարել եմ մշակել մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուրին հնարավորություն կտան իրական ներդրում ունենալ՝ մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կամ պարզապես աղոթքով ու երազանքով ինչ-որ աշխատանք կատարել։ Սեպտեմբերի 26-ից սկսած՝ այդ հնարավորությունը բաց կլինի բոլորի համար։ Թող այս արձանը դառնա լույսի աշտարակ՝ տեսանելի ողջ աշխարհին, որպես վկայություն, որ Հայաստանը կանգնած է համազգային միասնության ճանապարհին։
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Խորին շնորհակալություն պ. Ծառուկյանին մեր գործունեությանը աջակցելու համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին նոր գործեր, կայացան համերգներ, մեր երիտասարդ ...
Լեւոն Չաուշյան

Ընթացիկ ծրագրեր