Հուլիսի 4-ից 6-ը Հայաստանում տեղի է ունենալու հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը: Մասնակցության համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մեծ ճանաչում ունեցող 650 անվանի բժիշկներ: «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով համագումարին նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Հայաստանի և Արցախի առողջապահությանն առնչվող բազմաթիվ խնդիրները, ոլորտի նորագույն ձեռքբերումներն ու տեխնոլոգիական առաջընթացները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ միջազգային 5-րդ համագումարին կմասնակցեն 100 բժիշկներ, որոնք դժվարացել են վճարել համագումարի մասնակցության համար նախատեսված 120 հազար դրամը: Համագումարի նախագահ Արմեն Չարչյանը դիմել Է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին և կարճ ժամանակ հետո դրական արձագանք է ստացել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանն ընդգծել է,որ առողջապահության ոլորտը մշտապես եղել է և շարունակելու է լինել հիմնադրամի ուշադրության կենտրոնում:
Հիմնադրամը 100 բժիշկների կօգնի մասնակցել Հայաստանում կայանալիք միջազգային համագումարին
Այլ լուրեր
Լուսանկարներ
Գիտելիքի և դպրության օր
Արձագանքներ
«Շնորհակալ ենք հայ երաժշտարվեստի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնություններին հովանի լինելու և այդօրինակ ուշադրության արժանացնելու համար: ...
Սերգեյ Սմբատյան