Համերգ նվիրված «Հզոր խմբակի» կոմպոզիտորների 95-ամյա հոբելյանին
Հ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր, պրոֆեսոր, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը ներկայացնում է.
2015-2016թթ-ին լրանում են 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի «Հզոր խմբակի»`Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի եւ Ադամ Խուդոյանի 95-ամյակները:
Հիմնադրամի աջակցությամբ 2016թ. փետրվար-մարտ ամիսներին կկայանա կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգը:
Այս համերգը նհարավորություն կտա եւս մեկ անգամ նշելու մեր մեծերի անգնահատելի ավանդը հայ եւ համաշխարհային մշակույթում: Նշելով նրանց հոբելյանները եւ կատարելով նրանց ստեղծագործությունները մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք մեր սիրելի կոմպոզիտորներին:
Համերգին կմասնակցեն. ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, ջութակահար` Էդուարդ Թադեւոսյանը Կոմիտասի անվ. ՀՀ Պետական Քառյակը ՀՀ վաստակավոր արտիստ, երջչուհի` Աննա Մայիլյանը ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահարուհի` Անահիտ Ներսիսյանը Միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Ալ. Սպենդիարյանի երաժշտական մասնագիտական դպրոցի սան, շեփորահար` Հայկ Գուրգենյանը։
Լուրեր
Դեպի Հատիսի գագաթ մարդկանց հոսքը չի դադարում
Լուսանկարներ
Արձագանքներ