Շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն

Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է։ Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։ Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս-ուսի տված կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն։
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Շնորհակալ ենք հայ երաժշտարվեստի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնություններին հովանի լինելու և այդօրինակ ուշադրության արժանացնելու համար: ...
Սերգեյ Սմբատյան

Ընթացիկ ծրագրեր