Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի հետ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մարտի 30-ից ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում՝ Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի, Ասիայի օլիմպիական կոմիտեի և Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հրավերով գտնվում էր Քուվեյթում: Շեյխը ջերմ ընդունելության է արժանացրել ՀԱՕԿ նախագահին: Հայկական պատվիրակությունը ծանոթացել է Քուվեյթի մարզական ենթակառուցվացքին: Ի դեպ Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեն աշխարհի ամենամեծ մարզական գրասենյակն է: Կողմերը վճռական են տրամադրված և արդեն առաջիկայում մտադիր են կյանքի կոչելու փոխշահավետ համագործակցության ընդգրկուն ծրագրիրը:

Ես շատ եմ լսել Ձեր մասին, պարոն Ծառուկյան, և գիտեմ, որ ձեր երկրում սպորտն էլ ավելի զարգացնելու նպատակով մեծ ներդրումներ եք կատարում: Մեր առաջին հանդիպումից հետո ես հասկացա, որ մենք ընդհանուր շատ բան ունենք. մենք երկուսս էլ հանուն մեր երկրի զարգացման պատրաստ ենք ամեն ինչի: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ ի դեմս Ձեզ լավ ընկեր ու բարեկամ եմ գտել:

Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը Շեյխ Ահմադ Ալ Ֆահադին փոխադարձ այցով սեպտեմբերին հրավիրել է Հայաստան: Շեյխն ուրախությամբ ընդունել է հրավերը:
Այցի պաշտոնական մասից հետո Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը Գագիկ Ծառուկյանին հրավիրել է հյուրընկալվել իր տանը: Սա արաբական ավանդույթի համաձայն՝ հյուրընկալության գագաթնակետն է համարվում, երբ ամենապատվավոր հյուրերին են ընդունում սեփական տանը: Արդեն առանց տեսախցիկների Գագիկ Ծառուկյանի պատվին տրված ընթրիքի ընթացքում երկու երկրների մարզական ղեկավարներն ավելի անկաշկանդ մթնոլորտում մանրամասն քննարկել են առաջիկա անելիքները: Հիշեցնենք, որ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահիի և Գագիկ Ծառուկյանի ծանոթությունը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին Հռոմում: Հենց առաջին հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ ընդանրություններ են գտել և որոշել են ամրապնդել համագործակցությունը, որն արդեն ընկերության և բարեկամության է վերածվել:

Այսօր Քուվեյթում մոտ 5000 հայ է ապրում: Օտար ափերում հայապահպանության գործում անքակտելի է Քուվեյթի հայ ազգային վարժարանի դերը: 1961թ-ին հիմնադրված այս կրթօջախն այսօր մոտ 500 աշակերտ ունի: Ի դեպ Քուվեյթի հայկական դպրոցը պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է: Այն նաև Քուվեյթի լավագույն կրթահամալիրներից մեկն է: Այստեղ Գագիկ Ծառուկյանին նույնպես շատ ջերմ ընդունելություն էր սպասվում: Ազգային վարժարանի սաների ելույթից հետո ներկաները դժվարությամբ էին զսպում արցունքները:
Ողջունելով Քուվեյթահայերին Գագիկ Ծառուկյանն ընդգծում ՝ Ես ձեզանից մեկն եմ և ամեն ինչում պատրաստ եմ աջակցել ձեզ, ուժերիս ներածին չափով աջակցել հայապահպանության գործընթացին ու հաղթահարել առկա խնդիրները:

Գագիկ Ծառուկյանը բնականաբար դատարկաձեռն չէր եկել: Նա Քուվեյթի հայ ազգային վարժարանին դասագրքեր, հայ անվանի գրողների ստեղծագործություններ և հայկական դասական երաժշտության սկավառակներ նվիրեց, որոնք այսօր կրթօջախի համար առաջնային կարևորություն ունեն:

Դպրոցի տնօրենությունը բարձ գնահատելով Գագիկ Ծառուկյանի ուշադրությունն ի նշան շնորհակալության խորհրդանշական հուշանվեր հանձնեցին։

Հայ ազգային վարժարանից հետո Գագիկ Ծառուկյանին ուրախությամբ սպասում էին նաև Քուվեյթի Սուրբ Վարդանանց Եկեղեցում: Այստեղ հայ համայնքին հաճելի անակնկալ էր սպասվում Գագիկ Ծառուկյանը եկեղեցուն արծաթե խաչ նվիրեց:

Եկեղեցու նվիրատվությունից հետո Գագիկ Ծաուկյանը Քուէյթի Ազգային Առաջնորդարանում հանդիպում է ունեցել նաև Քուվեյթի թեմական ժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զօպույանը, Թեմի երեսփոխանական ժողովի ու ազգային վարչության անդամները. Գաղութի մեջ գործող միությունների ներկայացուցիչները: Թեպետ սա համայնքի հետ առաջին հանդիպումն էր, սակայն այստեղ քաջատեղյակ էին հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանն ուղղված Գագիկ Ծառուկյանի գործունեությանը:

Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը Քուվեյթահայերին ևս մեկ անգամ հորդորեց հաճախակի այցելել Հայաստան այդ կերպ ամրապնդելով հայրենիք սփյուռք կապը:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր