Հաճելի անակնկալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին
Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հաջորդ անակնկալը եղել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող կանանց համար: Կանանց միամսյակը լավագույն հնարավորություն ու առիթ է արժեւորելու մեր երկրի հասարակական - քաղաքական, մշակույթի ու սպորտի ոլորտի հարյուրավոր երախտավորներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նրանց ուշադրության կենտրոնում է պահում ինչպես ցանկացած տոնի, այնպես էլ գարնանային տոների առիթով: Հարյուրավոր կանանց համար մարտի 8 - ի առավոտը բացվել է անակնկալներով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ոմանց հենց իրենց բնակարաններում, իսկ ոմանց էլ աշխատավայրում, որը մի դեպքում դարձել է մարզումների համար նախատեսված մարզասրահը, շքեղ ծաղկեփնջեր ու նվերներ են մատուցել:
Այլ լուրեր
Արձագանքներ
«Խորին շնորհակալություն պ. Ծառուկյանին մեր գործունեությանը աջակցելու համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին նոր գործեր, կայացան համերգներ, մեր երիտասարդ ...
Լեւոն Չաուշյան
