«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նվերներ է պատրաստել 350հազարից ավելի երեխայի համար

Ամանորին մնացել են հաշված օրեր. շատ շուտով ևս մեկ տարի կգլորվի պատմության գիրկն ու ճանապարհ կհարթի նոր՝ 2016 թվականի համար: Տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգալու: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, բազմաթիվ նվերներ է պատրաստել մեր երկրի 350.000-ից ավելի երեխայի համար: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ տոնական ու նախատոնական բոլոր օրերին անակնկալ հայտնությամբ խինդ ու ծիծաղ կսփռեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ճանապարհ ընկնելուց առաջ հեքիաթային սիրված հերոսների հետ հանդիպել է Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորել է մեծ ուշադրություն հատկացնել հատկապես սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներին:

Հաշված օրեր ու նոր՝ 2016 թվականը կթակի մեր բոլորի դռներն ու ամանորյա հրաշքը կրկին իրականություն կդառնա: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ավանդույթի համաձայն, չի մոռացել հայ մանուկների ամենասիրելի տոնն ու ամանորյա բազմաթիվ նվերներ է նախապատրաստել մեր երկրի հարյուր հազարավոր փոքրիկների համար: Հեռավոր Լապլանդիայից Հայաստան ժամանած այս Ձմեռ պապերն ու Ձյունանուշները 10-ը օր շարունակ բազմաթիվ նվերների հետ մեկտեղ տոնական բարձր տրամադրություն են պարգևելու մեր երկրի 350.000-ից ավելի երեխայի:

Երգ ու պար, հեքիաթային մթնոլորտ, բազմաթիվ նվերներ ու անակնկալներ. հեքիաթային սիրված հերոսները ջանք չեն խնայելու, որ Ամանորը ժպիտով դիմավորի յուրաքանչյուր երեխա: Սիրելի Ձմեռ պապին տեսնելու և հենց նրա ձեռքից նվերներ ստանալու երազանքը իրականություն է դառնալու ինչպես քաղաքամայր Երևանի, այնպես էլ հեռավոր ու սահմանամերձ շրջանների բոլոր մանուկների համար:

10-ը տարի շարունակ իրականացվող այս նախաձեռնության հիմքում մեր երկրի բոլոր մանուկներին երջանիկ տեսնելու անկեղծ ցանկությունն է: Պատահական չէ, որ պատասխանատու աշխատանքից առաջ Ձմեռ պապերի ու Ձյունանուշների հետ հանդիպելու է եկել Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորում է սիրված հերոսներին ջանք չխնայել հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող փոքրիկներին երջանկացնելու գործում: Նրանք ամենաշատն ունեն ձեր ուշադրության կարիքւ,-ասում է Գագիկ Ծառուկյանը:

Սիրելի Ձմեռ պապին ու Ձյունանուշին սրտի մեծ թրթիռով են սպասում բոլոր մանուկները: Այնպես որ հեքիաթային սիրված հերոսները շտապում են ճանապարհ ընկնել ժամ առաջ: Տոնական գունագեղ նվերներով բեռնված մեկ տասնյակից ավելի մեքենաների շարասյունը բռնում է Երևանի տարբեր համայնքների ու հանրապետության մարզերի ուղղությունը: Շատ շուտով հեքիաթային սիրված հերոսների անակնկալ հայտնությունը հաճելի իրարանցում կառաջացնի ամեն քայլափոխի:

Որտեղ Ձմեռ պապ ու Ձյունանուշ, այնտեղ հրաշք ու Ամանոր: Փողոցներ, հրապարակներ, բակեր ու պուրակներ. Փոքրիկների ամենասիրելի հերոսները նույնիսկ բնակարաններ են այցելու: Պետք է միայն հավատել ու սպասել ամեն վայրկյան: Չէ՞ որ հրաշքները միայն հեքիաթներում չէ, որ իրականանում են:

 

 

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Ժամանակակից երաժշտությունը էլիտար ժանր է, սակայն պ. Ծառուկյանն ունի ժողովրդական վեկտոր, որը ամփոփում է եւ էլիտարը, եւ ժողովրդականը մեկ տանիքի ...
Մարգարիտ Ռուխկյան

Ընթացիկ ծրագրեր