Շաբաթ Ճամբարակ քաղաքը տոնեց հիմնադրման հոբելյանկան 1000-րդ տարեդարձը: Տոնի կապակցությամբ սահմանամերձ համայնքում կազմակերպվել էին հանդիսավոր միջոցառումներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ճամբարակցիներին քաղաքի օրվա առթիվ շնորհավորելու էին գնացել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Քաղաքի հազարամյակի կապակցությամբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անհատական նվերներ և ֆինանսական օգնություն է հատկացրել քաղաքի՝ 90 տարին բոլորած 20 ամենատարեց բնակիչներին, չորս և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին, Ճամբարակի ԲՀԿ կանանց խորհրդի ակտիվին: Հիմնադրամը բանակում զավակներ ունեցող ծնողներին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած ծանրոցներ, որոնք առաջիկայում կփոխանցվեն նրանց զինվոր որդիներին:
Բազմաթիվ անակնկալներ՝ Ճամբարակի 1000-ամյակի առթիվ
Այլ լուրեր
Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր
Արձագանքներ
«Մեծապես ողջունում եմ մեր համագործակցությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ , ինչը ցույց է տալիս, թե մեր դժվարին օրերին որքան ...
Երվանդ Երկանյան
