Արվեստի և սպորտի ներկայացուցիչներին անակնկալ է մատուցվել

Ավելի հեշտ է բարձրանալ Արարատի գագաթը, քան դուրս գալ Արարատի մառանից: Հիրավի, այդ մառաններում պահվող անմահական խմիչքը, որ հայկական արևահամ խաղողի անկրկնելի համն ու Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի արհեստավարժ մասնագետների քրտնաջան աշխատանքի ու դարերի ավանդույթն է խորհրդանշում, տոնական օրերին կզարդարի շատ - շատերի սեղանները:Ամանորի ու Սուրբ Ծնունդի բարեմաղթանքները կհնչեն Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի 135 - ամյակը խորհրդանշող կոլեկցիոն այս կոնյակներով լեցուն բաժակներով, որ սիրով որպես նվեր պատրաստվելէ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից: Մշակույթի ու սպորտի բազմաթիվ երախտավորների համար նախատեսված 135 - ամյա կոնյակները փոքրիկ մասն են այն ուշադրության, որ ողջ տարվա ընթաքում Գագիկ Ծառուկյանը ցուցաբերում է այս ոլորտների ներկայացուցիչների նկատմամբ:

ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի համար Գագիկ Ծառուկյանի կողմից արվող անակնկալները նորություն չեն:Բայց ամեն անգամ դերասանը չի դադարում զարմանալ այն ուշադրությունից, որ տեսնում է ոչ միայն իր, այլև իր գործընկերների հանդեպ: Վաղ առավոտյան այցելած հյուրերը անակնկալի են բերել նրան ու տիկնոջը:

Մինչև կհավաքվեն ամանորյա սեղանի շուրջ ու Գագիկ Ծառուկյանից նվեր ստացած 135 - ամյա վաղեմության կոնյակով միմյանց բարօրություն ու առողջություն կմաղթեն, տանտերերը հյուրերին էլ բաժին են հանում իրենց այգու բերքից՝ համոզված որ ունեցածդ կիսելու ու դիմացինին մաս հանելու մեջ է նաև երջանկության գաղտնիքը: Նույնպիսի ջերմությամբ ու սիրով իրենց հյուրերին ընդունում էին նաև տեր և տիկին Միրզոյանները:Հիմա կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի այրին ստիպված է առանց ամուսնու ընդունել Գագիկ Ծառուկյանի նվերը:Տիկին Ելենան կարոտով է հիշում, թե ինչպես էր ամուսինը պնդում, որ Նոր տարում ամեն ինչ լինի առատ, իսկ սեղանները չէին փակվում: Կոմպոզիտորի ներկայությունն ամենուր է: Անգամ Նոր Տարվա եղևնու ճյուղն է Էդվարդ Միրզոյանի տնկած ծառից հատված:Իրենց համար հիշարժան օրերը կիսել է նաև Ծառուկյան ընտանիքը:Չի մոռացվում նրա անգնհատատելի ավանդը մեր երաժշտարվեստում:

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը լավ գիտի, ինչ ասել է հաղթանակի բերկրանք ու վստահ է, որ ՀԱՕԿ նախագահի ուշադրությունն ու հոգատարությունը իր պտուղները բերելու է 2016 - ի օլիմպիական խաղերին:

Չեն մոռացվում այն հաղթանակները, որ բերկրանք են պատճառել մեր ժողովրդին տասնամյակներ առաջ:«Արարատ» - ի կազմում հանդես եկած ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը ՀԱՕԿ - ի պատմության մեջ առանձնացնում է Գագիկ Ծառուկյանի գործունեությունը:

Սամբիստ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Քրիստինե Նաջարյանը համոզված է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից արված այս կոլեկցիոն կոնյակը բացվելու է նորանոր հաղթանակների պատվին:

Ամբողջ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը մշակույթի գործիչներին ու բարեկամությունը ամբողջանում է զնգացող բաժակներին միախառնված բարեմաղթանքների ու Նոր Տարվա շնորհավորանքների ներքո: Դերասաններին հյուրընկալել է Ռոզա Ծառուկյանը, ում հետ շփումը շատ -շատերի համար վերածվել է տարիների բարեկամության: Բարեմաղթանքը մեկն է՝ 2016 - ը թող լինի հաղթանակների ու նվաճումների տարի բոլոր բնագավառներում:

«Ի դեմ Ծառուկյան ընտանիքի՝ ունենք սրտացավ ու հոգատար մարդիկ, որոնք մշտապես սատար են մեր երկրի շենացմանն ու հզորացմանը», - շնորհավորելով գալիք տարվա առիթով՝ նշում են ներկաները՝ պատրաստվելով տոնական սեղանների շուրջ բարեմաղթանքները շարունակել Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի 135 - ամյակը խորհրդանշող նվեր կոնյակներով:

 

  

 

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Ժամանակակից երաժշտությունը էլիտար ժանր է, սակայն պ. Ծառուկյանն ունի ժողովրդական վեկտոր, որը ամփոփում է եւ էլիտարը, եւ ժողովրդականը մեկ տանիքի ...
Մարգարիտ Ռուխկյան

Ընթացիկ ծրագրեր