Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ստորագրել են գործակցության հուշագիր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնմանը, նաև համատեղ ուժերով լուծում տալու ոլորտի խնդիրներին: Որպես գործակցության առաջին քայլ՝ հիմնադրամը նախարարությանը 10-ը Նիվա ավտոմեքենա է նվիրաբերել: «Մեր բնությունը մեր հարստությունն է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ այն պահպանելու գործում պատրաստ է ներդնել ոչ միայն տեխնիկական և ֆինանսական միջոցներ, այլև ներգրավվել մարդկանց, որոնք օժտված կլինեն մասնագիտական գիտելիքներով ու անհրաժեշտ փորձով:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Ժամանակակից երաժշտությունը էլիտար ժանր է, սակայն պ. Ծառուկյանն ունի ժողովրդական վեկտոր, որը ամփոփում է եւ էլիտարը, եւ ժողովրդականը մեկ տանիքի ...
Մարգարիտ Ռուխկյան

Ընթացիկ ծրագրեր