Ողջույնի խոսք

Սիրելի հայրենակիցներ,

Բարի գալուստ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքէջ: Այստեղ դուք կարող եք գտնել հիմնադրամի գործունեության, իրականացրած ծրագրերի, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Սա տեղեկատվական հարթակ և անմիջական կապի միջոց է լինելու հիմնադրամի և իր շահառուների միջև:

Իմ մեծագույն ցանկությունն է, որպեսզի հիմնադրամի միջոցներն առաջին հերթին օգնեն մեր երիտասարդներին՝ իրենց մասնագիտական կարողությունների իրացման, իրենց ստեղծագործական ներուժի կիրառման, կարևոր, հեռանկարային նպատակների իրականացման ճանապարհին: Ավելի կարևոր ներդրում այսօրվա Հայաստանի ապագայի մեջ դժվար է պատկերացնել:

Հիմնադրամը պետք է դառնա գործընկեր հետաքրքիր գաղափարների տեր, Հայաստանն իրենց ցանկությունների ու նպատակների երկիրը համարող անհատների համար: Մենք պատրաստ ենք աջակցել այն բոլոր գաղափարներին, որոնք մեր երկիրը կդարձնեն ավելի մրցունակ, ավելի նորարար, ավելի ու ավելի հետաքրքիր՝ ժամանակակից աշխարհի համար, որոնք կօգնեն Հայաստանում ստեղծել առողջ, ստեղծագործ և զարգացող միջավայր՝ բոլորի համար անխտիր:

Ես ինձ կհամարեմ երջանիկ մարդ, եթե Հիմնադրամի գործունեությունն իրոք օգուտ բերի մեր երկրին ու մեր քաղաքացուն: Հիմնադրամում Ձեզ սպասում են Ձեր գաղափարներով, Ձեր կոնկրետ առաջարկներով, որոնք օգուտ կբերեն մեր բոլորի երկրին: Ներդրեք Ձեր միտքը, Ձեր կամքը և ժամանակը այս կարևոր ճանապարհին:

2009 թվականից արդեն իսկ գործող «Հեռանկար» ծրագիրն այսուհետ ընդլայնելու է գործունեության ծավալներն ու աշխարհագրությունը: «Հեռանկար»-ն իր բնույթով դասական սոցիալական բարեգործությունը չէ, այն կոչված է օժանդակել գիտության, կրթության և մշակույթի ոլորտների հեռանկարային, զարգացմանը միտված նախագծերին: Սա ներդրում է ապագայի մեջ: Սա հնարավորություն է, որը մենք պետք է բաց անենք շնորհալի, խոստումնալից, տաղանդավոր երիտասարդների համար, ովքեր վաղվա Հայաստանի շարժիչ ուժն են լինելու:

Մենք շարունակելու ենք նաև սոցիալական, մարզական, համահայկական և այլ ուղղվածության մեր ծրագրերը: Եվս մեկ անգամ սիրով ողջունում եմ Ձեզ այս նոր ինտերակտիվ հարթակում, հուսով եմ, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համագործակցությունը լինելու է երկարատև և արդյունավետ:

Լուրեր

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գյուղտեխնիկա է նվիրաբերել Վանաձորին

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան