«Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակների մրցույթ

Երիտասարդությունը հանդիսանում է յուրաքանչյուր պետության կարևորագույն հենասյուներից մեկը: Գիտակրթական ոլորտի հիմնախնդիրները մշտապես գտնվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Հավատարիմ մնալով իր գործունեության սկզբունքներին` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն այս տարի ևս հայտարարում է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքներից, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ հանդիսացող ուսանողները: Ֆինանսավորման առաջնահերթությունը տրվելու է 2016-2017թթ. ընթացքում միջազգային կոնֆերանսներին, մրցույթներին մասնակցություն ունեցած, գիտական հրապարակումներ կատարած անձանց:

Հայտերը կարող են ներկայացվել մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը` Ծովակալ Իսակովի 9 կամ info@tsarukyanfound.am էլեկտրոնային հասցեին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ` 

  1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  2. պաշտոնական փաստաթուղթ, որը կպարունակի դիմորդի վերջին ուստարվա ՄՈԳ-ը կամ ներկայացնել առաջադիմության վերաբերյալ թերթիկ:
Հավելյալ փաստաթղթեր` 
  1. ծնողի/ծնողների մահվան վկայական,
  2. ընտանիքի սոցիալական դրության վերաբերյալ տեղեկանք:
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գագիկ Ծառուկյանն ավելի քան 15 տարի պարգևատրում և խրախուսում է լավագույն ուսանողներին

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան