Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով

Ռոզա Ծառուկյանի բարեգործական գործունեությունն այս անգամ եղել է Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գործունեության համար Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր  Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով: Ռոզա Ծառուկյանը, ով տարիների քրտնաջան աշխատանքով է ապացուցել սերն առ հայրենիք ու հարազատ ժողովուրդ, խոստովանել է՝ բարեգործությունն իր ընտանիքում վաղուց արդեն առօրյա կենսակերպ է դարձել: Քաղաքամայր Երևանից մինչև հեռավոր ու սահմանամերձ շրջաններ. Ծառուկյանների ընտանիքն իր ամենօրյա ուշադրության ներքո է պահում ամբողջ հանրապետությունը: Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի դիտակետում ոչ միայն Ռոզա Ծառուկյանի մեծածավալ բարեգործություններն են,  այլև ՙԿենտրոն՚ հեռուտատեսությամբ հեռարձակվող ՙԵս կամ՚ հաղորդաշարին ցուցաբերվող աջակցությունը: Հաղորդում, որի շնորհիվ ընդամենը մեկ օրում իրականանում են կարիքավոր երեխաների նվիրական երազանքները:  Ցանկացած աշխատանք, որ կատարվում է  ազնվորեն, անգնահատելի է, իսկ դրա դիմաց լավագույն պարգևն այն է, ինչը տալիս է պատիվ և ոչինչ ավելին: Ռոզա Ծառուկյան. կին, ով չնայած պատկառելի տարիքին, շարունակում է օրինիբուն աշխատել ու ամենօրյա հոգատարությամբ լինել բոլոր այն մարդկանց կողքին, որոնք ունեն իր կարիքը: Ահա հերթական առիթը գնահատելու կատարած ահռելի աշխատանքն ու վերստին արժևորելու նրա անուրանալի ավանդը:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր