Տարվա լավագույն բարերար

 International media holding-ը հանրության շրջանում անցկացրել է հարցում տարբեր անվանակարգերում: Դրան մասնակցել են հազարավոր մարդիկ: Ընտրել են տարբեր ոլորտների լավագույններին: Այդ քվեարկության արդյունքում էլ ձայների մեծամասնությամբ 2015 թվականի լավագույն բարերար է ճանաչվել Գագիկ Ծառուկյանը:

Պետական, քաղաքական, հասարակական, սպորտային եւ մշակութային գործիչներին որոշելու նպատակով International media holding-ը անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք, դրա մեջ ընդգրկված է նաեւ լավագույն բարերար տիտղոսը: Ամենաշատ ձայն ստացած հինգ թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվել է օն-լայն քվեարկություն մի քանի կայքերում: Ընդգրկվել են 2015 թվականի ընթացքում իրենց աշխատանքով աչքի ընկած գործիչներ, որոնց գործունեության արդյունքները տեսանելի են եղել թե՛ պետության, թե՛ հասարակության համար: Մուլտի գրուպ կոնցերնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը դժվարին տարվա ընթացքում իր բարերարություններով կանգնել է ժողովրդի կողքին, եւ այսօր նա արժանանում է հասարակության ջերմ ու դրական գնահատականին:

Երկրորդ անգամ անկացվող միջոցառման նպատակն է, որպեսզի հասարակությունը ճանաչի կշիռ ունեցող այն մարդկանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում օգնության կարիք ունեցող քաղաքացիների կյանքն ավելի լավը դարձնելու համար: International media holding-ի ներկայացուցիչները ասվածի վառ օրինակ են նշում Գագիկ Ծառուկյանին եւ հավելում, որ նրա բարերարությունները անգնահատելի են: 

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Մեծապես ողջունում եմ մեր համագործակցությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ , ինչը ցույց է տալիս, թե մեր դժվարին օրերին որքան ...
Երվանդ Երկանյան

Ընթացիկ ծրագրեր