Մեծամասշտաբ աջակցություն գյումրեցի ընտանիքներին

Ամանորին ընդառաջ՝ սոցիալական մեծամասշտաբ աջակցություն գյումրեցի հազարավոր ընտանիքների. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության 2-րդ քաղաքում հերթական խոշորածավալ ծրագիրն է իրականացրել: Տնակային ավաններում բնակվող հազարավոր գյումրեցիների հիմնադրամը ոչ միայն առաջնային անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել, այլև հոգացել է նրանց վառելափայտի խնդիրը: Բազմաթիվ նվերներով Գյումրիում են եղել նաև Ձմեռ պապերն ու Ձյունանուշները:
Երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցին ուշադրության պակաս չպետք է զգա:Գագիկ Ծառուկյանն, ով մշտապես իր տեսադաշտում է պահում Գյումրին ու գյումրեցուն մտահոգող յուրաքանչյուր խնդիր, հանրապետության 2-րդ քաղաքի համար հերթական խոշորածավալ ծրագիրն է իրականացնում: Ամանորին ընդառաջ՝ սոցիալական մեծամասշտաբ աջակցություն գյումրեցի հազարավոր ընտանիքների. առաջնային անհրաժեշտության այս ամբողջ սննդամթերքն ու խմիչքեղենը հատկապես սոցիալապես անապահով պայմաններում ապրող բնակիչների համար են:

Կարագ, ալյուր, ձեթ, շաքարավազ, թռչնամիս, հավկիթ, օղի, մակարոնեղեն և ոչ միայն. Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ հազարավոր գյումրեցիներ տոնական օրերին առաջնային անհրաժեշտության սննդամթերքի պակաս չեն ունենա: Դրանցով բեռնված մեքենաները, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, շտապում են Գյումրի ուղևորվել ժամ առաջ. նպատակը մեկն է՝ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող մարդկանց:
88-ի մեծ աղետից ավելի քան քառորդ դար է անցել, սակայն Գյումրիում այսօր 3000ից ավելի ընտանիք դեռ տնակային ավաններում է բնակվում: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում առաջին հերթին ամենածանր պայմաններում ապրող գյումրեցիներն են: Անակնկալը ոչ միայն մեծահասակների, այլև մանուկների համար է: Ձմեռ պապն ու Ձյունանուշը Գյումրի բազմաթիվ նվերներով են եկել:


Գյումրեցիներին հատկացված աջակցությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվում: «Շիրակ» կենտրոնում քաղաքի բազմաթիվ բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, սննդամթերքից ու երեխաների համար նախատեսված նվերներից բացի, ձմռան ցրտին դիմակայելու նպատակով, գյումրեցի անապահով ընտանիքներին հիմնադրամը 40 մեքենա վառելափայտ կտարամադրի:
Գյումրեցիների գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ վայրկյանների ընթացքում լուծում ստացավ իրենց մտահոգող ամենակենսական ու առաջնահերթ հարցը: Սառնաշունչ ձմռան ամիսներին վառելափայտը հարյուրավոր ընտանիքների կենցաղում կարևորագույն խնդիր:


Հանդիպման ավարտին մանուկների համար անակնկալ ունեին նաև Ձմեռ պապերն ու Ձյունանուշները: Փոքրիկները իրենց ամանորյա առաջին նվերը անձամբ սիրելի հերոսների ձեռքից ստացան:


Հանրապետության 2-րդ քաղաքում անցկացված հերթական նախաձեռնությունը հաջող ավարտ ունեցավ: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ջանքերով ընդամենը մեկ օրում լուծում ստացան հարյուրավոր գյումրեցի ընտանիքների մտահոգող կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ, Ձմեռ պապերն ու Ձյունանուշները նվերների հետ մեկտեղ երջանկություն պարգևեցին հրաշքների հավատացող փոքրիկներին: Սրանով , սակայն ամեն ինչ չի եզրափակվելու: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը Գյումրիում դեռ բազմաթիվ անելիքներ ունի:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Շնորհակալ ենք հայ երաժշտարվեստի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնություններին հովանի լինելու և այդօրինակ ուշադրության արժանացնելու համար: ...
Սերգեյ Սմբատյան

Ընթացիկ ծրագրեր