Լիբանանահայ ուսանողները ուսումը կշարունակեն հայրենիքում

Կարևոր համարելով Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդումն ու առաջնահերթ համարելով սփյուռքում հայապահպանության խնդիրը՝ չորրորդ տարին անընդմեջ Գագիկ Ծառուկյանը հոգում է Հայաստանում սովորող լիբանանահայ ուսանողների ուսման ծախսերը: Դեռ 2015թ-ին Լիբանան կատարած այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պատրաստ է ամեն տարի փոխանցել հայրենիքում սովորող լիբանանահայ 20 ուսանողի վարձավճարն ամբողջությամբ: Հավատարիմ մնալով խոստմանը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, ԲՀԿ նախագահը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամը այս տարի ևս կփոխանցի նրանց ուսման վարձավճարները:

Այլ լուրեր

Լուսանկարներ

1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի

Արձագանքներ

«Մեծապես ողջունում եմ մեր համագործակցությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ , ինչը ցույց է տալիս, թե մեր դժվարին օրերին որքան ...
Երվանդ Երկանյան