«Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակների մրցույթ

Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների և երիտասարդների դերակատարումը՝ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: Այս տարի Ուսանողության միջազգային օրվա հետ կապված ավանդույթի համաձայն՝ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ հանդիսացող ուսանողները: Ֆինանսավորման առաջնահերթությունը տրվելու է 2018 թվականի ընթացքում միջազգային կոնֆերանսներին, մրցույթներին մասնակցություն ունեցած, գիտական հրապարակումներ կատարած անձանց: Ստեղծագործական ուղղվածություն ունեցող ԲՈՒՀ-երի ուսանողների դեպքում հաշվի է առնվելու միջազգային մրցույթներին և փառատոններին մասնակցության հանգամանքը: Հայտերը մինչ նոյեմբերի 1-ը ներկայացնել Ծովակալ Իսակովի 9 հասցեով կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Լուրեր

Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր