Կրթական

 Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների և երիտասարդների դերակատարումը՝ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը:
Այս տարի Ուսանողության միջազգային օրվա հետ կապված ավանդույթի համաձայն՝ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ հանդիսացող ուսանողները: Ֆինանսավորման առաջնահերթությունը տրվելու է 2016 թվականի ընթացքում միջազգային կոնֆերանսներին, մրցույթներին մասնակցություն ունեցած, գիտական հրապարակումներ կատարած անձանց: Ստեղծագործական ուղղվածություն ունեցող ԲՈՒՀ-երի ուսանողների դեպքում հաշվի է առնվելու միջազգային մրցույթներին և փառատոններին մասնակցության հանգամանքը:
Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նախատեսված բյուջեի մի մասը նպատակաուղղվելու է բարձր առաջադիմություն ունեցող սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխանցմանը:
Հայտերը մինչ նոյեմբերի 1-ը ներկայացնել Ծովակալ Իսակովի 9 հասցեով կամ ուղարկել info@tsarukyanfound.am էլեկտրոնային հասցեին:

Լուրեր

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գյուղտեխնիկա է նվիրաբերել Վանաձորին

Արձագանքներ

«Շնորհակալ ենք հայ երաժշտարվեստի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնություններին հովանի լինելու և այդօրինակ ուշադրության արժանացնելու համար: ...
Սերգեյ Սմբատյան